Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Հիվանդությունները կանխարգելելու 9 միջոց

Հիվանդությունները կանխարգելելու 9 միջոց

Առողջությունը կյանքը վայելելու ուղի է։ Մեր մասնագետներն առաջարկում են ճիշտ խնամքի և բժիշկի հետ համագործակցելու ինը եղանակ:

 

Սնվել հաղթողի պես


Լավ առողջություն ունենալու համար խուսափե՛ք հագեցած ճարպերից, խոլեսթերինից, զտված ածխածնից ու շաքարից, ինչպես նաև տրանս ճարպերից։ Այս կերակուրները կարող են հարատև բորբոքական գործընթացի պատճառ դառնալ, արդյունքում օրգանիզմն ուղղորդելով սրտային հիվանդությունների, շաքարախտի և նույնիսկ քաղցկեղի։ Ահա ինչու հարկ է օգտվել լավ խոհարարական յուղերից և հետևել ապրանքապիտակներին։ Նույնիսկ, այսպես կոչված՝ «դիետիկ սնունդը», կարող է վատ անդրադառնալ առողջության վրա։

 

Ստուգել խոլեսթերինը


Քչերը գիտեն, որ սնունդը խոլեսթերինի քանակը պայմանավորող ամենակարևոր գործոնը չէ։ Խոլեսթերինի միայն 20%-ն է օրգանիզմ ներթափանցում սննդի միջոցով, մինչդեռ մնացած 80%-ն արտադրում է լյարդը։ Ահա ինչումն է միայն սննդի օգնությամբ խոլեսթերինի քանակը նվազեցնելու դժվարությունը, և ինչու է այդքան կարևոր հսկել խոլեսթերինի քանակը։ Առավելագույնը խոլեսթերինի քանակը պետք է լինի 200 մգ/դլ։ Հարկ է նաև որոշակի տեղեկացված լինել խոլեսթերինի օրգանիզմում կատարած դերի մասին։

 

Չափել արյան ճնշումը


Տառապում եք բարձր արյան ճնշմա՞մբ։ Եթե նույնիսկ այդպես չէ, միևնույն է, պետք է կարդալ նաև այս պարբերությունը։ Միջին տարիքի ամերիկացիներից երեքից մեկը բարձր ճնշում ունի. 140/90  և ավելի։ Ինչևիցե, մասնագետները պնդում են՝ եթե հետևողականորեն հսկելով պարզվում է, որ այն 120/80 և ավելի է, ապա դա նույնպես համարվում է բարձր։ Հարկ է օգնել սրտին՝ հետևելով քաշին, նվազեցնելով աղի քանակը և որքան հնարավոր է հաճախ գտնվել շարժման մեջ ։

 

 Հետևել իդեալական զանգվածին


Պարզելու համար՝ թե որքանով է մարմնի քաշը համապատասխանում մարմնի երկարությանը, հարկավոր է հաշվել մարմնի երկարության և զանգվածի գործակիցն ոը համեմատել այն աշխարհի բնակչության միջին գործակցի հետ։ Եթե հայտնաբերվի քաշի ավելցուկ, հարկավոր է աշխատել նվազեցնել այն։

 

Շաքարի քանակը պահպանել ապահով մակարդակի վրա


Որպես առողջության նախապաշտպանական միջոց, հարկավոր է պակասեցնել սոդայի, խմորեղենի քանակը, որոնք բարձրացնում են արյան մեջ շաքարի քանակը, իսկ եթե արդեն տառապում եք շաքարախտով, ապա դրանց ընդունումը կարող է վնասել սիրտը, երիկամները, աչքերը և նյարդային համակարգը։ Շաքարը նորմայի մեջ պահելը, ըստ Ամերիկյան Սրտանոթային ասոցիացիայի ուղեցույցների, մարդու սրտի առողջության գնահատման յոթ չափորոշիչներից է, ընդ որում այն նվազեցնում է նաև քաղցկեղի հավանականությունը։

 

Վերջ տալ ծխելուն


Չկա ոչինչ ավելի առողջարար սրտի համար, քան դադարել ծխելը։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծխող մարդիկ 10 տարի ավելի քիչ են ապրում չծխողներից, իսկ նրանք, ովքեր 40 տարեկանից հետո թողնում են ծխելը, 90%-ով նվազեցնում են ծխախոտից մահանալու հավանականությունը։

 

Առողջ և խորը քուն

 

Քունը թարմացնում է և հսկայական ազդեցություն  թողնում մեր ինքնազգացողության վրա։ Քնի խանգարման մեղավոր կարող է լինել սննդակարգը։ Սնունդն ուղղակիորեն կապված է սերոտոնինի հետ՝  հորմոն, որը վիտամնիններ B6, B12-ի, և ֆոլաթթվի հետ համատեղ նպաստում է առողջ քնին։ Ավելի խորը քուն ապահովելու համար հարկ է «հենվել մեծ եռյակ»-ի վրա՝ բարդ ածխաջրածիններ, սպիտակուցներ և չհագեցած ճարպեր։ Յոգայի վարժությունները նույնպես կարող են օգտակար լինել։

 

Ժամանակին  բժշկական հետազոտություններ իրականացնել


Սա չափանզանցություն չէ, ստուգումները կարող են փրկել ձեր կյանքը։ Դրանք ստեղծված են քաղցկեղը և այլ ծանր հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու, ու ժամանակին բուժում կազմակերպելու համար։

 

Սկզբնաղբյուր. health.clevelandclinic.org
Լուսանկարը. health.clevelandclinic.org
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն
ԵՊԲՀ. Առողջ ապրելակերպի կարևոր դերը՝ մարդու առողջության պահպանման գործոն

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...

Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...

Ծերություև և երկարակեցություն
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...

Սալուտեմ 3.2021
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին
Ամոսովի խորհուրդները սնվելու, ֆիզիկական ակտիվության ու առողջ կենսակերպի մասին

Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ